...

Եթիմների հարցը պետք է լուծել

Եթիմների հարցը պետք է լուծել

Նախկին ԿՎՆ-շիկ Արմեն Գրիգորյանն ասել է. «Մենակ ինձ չէ, լյուբոյ պատմաբանի, վերլուծաբանի հարցրեք, կասեն. Շիրակի, Արարատի դաշտավայրի ժողովուրդը միշտ դավաճան է եղել: Դրանք թուրքի եթիմ են»:

«ՉԻ». Այսինքն՝ եթե ընդդիմությունը գա իշխանության, Շիրակի և Արարատի դաշտավայրերի բնակիչներին ոչնչացնելու է՝ «Առանց թուրքի Հայաստան» ծրագրի շրջանակներում: Որ մաքրամաքուր, զտարյուն հայերը մնան:

Չնայած՝ խնդիրը սրանով չի լուծվելու. վերջին հարյուրամյակներում Շիրակի և Արարատի դաշտավայրերից ահագին մարդ Հայաստանի իսկական հայկական մարզեր է տեղափոխվել, մի մասն ամուսնացել է ճիշտ հայերի հետ՝ ստեղծելով հայ-թուրքական խառը ընտանիքներ: Երեխաներ են ունեցել, որոնց մարմիններում թրքաեթիմական արյուն է հոսում: Բա սրանց հա՞րցը ոնց է լուծվելու:

Երևի ընդդիմությունը մի հատ հանձնաժողով էլ ստեղծի, որը կձևավորի իսկական հայի չափանիշներն ու նորմերը, ու ովքեր այդ նորմերին չհամապատասխանեն, հայի սերտֆիկացիա չեն անցնի ու կհայտարարվեն օրենքից դուրս: Ճակատներին էլ կարելի է թուրքական լուսին դաջել, որ պլստալու տեղ չունենան: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ