«Կառավարությունը ես եմ, եթե կա մեկը, ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի՝ դիմումը գրի», ասել է Նիկոլ Փաշինյանը:
«ՉԻ». Սա ասում է մի մարդ, որը 2018-ի հեղափոխության օրերին ճվճվում էր, թե պետք է կոտրել միանձնյա կառավարման ավանդույթը։ Հիմա, երբ ինքը նստած է այդ «միանձնյա» աթոռին, պարզվում է՝ մնացած բոլորը լավագույն դեպքում պարզապես դիտորդներ են, իսկ վատագույն դեպքում՝ դիմում գրողներ։ Դե հա, եթե մեկը համարձակվի ընդդիմանալ, պատրաստի դիմումը թող ստորագրի, մեծատառով։
Հիմա պատկերացրեք, թե կառավարությունում ինչ մթնոլորտ է։ Ով մի քիչ այլ կարծիք ունի, միանգամից «դիմում գրի» է հնչում։ Քանզի պետությունն ինքն է, Ազգային ժողովն ինքն է, Կառավարությունը՝ էլի ինքը։ Իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ ժողովրդավարություն, կարծիքների բազմազանություն, քննարկումներ, հակափաստարկներ կան, ապա, ներեցեք, դուք սխալ եք մտել. սա քաղաքականություն չէ, սա մոնո-թատրոն է՝ մեկ դերասանով։
Ու երևի հաջորդը լինելու է. «Պատերազմը ես եմ», «Խաղաղությունը ես եմ», «Դատական համակարգը ես եմ», «ՄԱԿ-ը ես եմ», «Աստված էլ՝ մի փոքր չափով, ես եմ»։