...

Եվս մի աննախադեպ նվաճում

Եվս մի աննախադեպ նվաճում

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրում Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ»։

Սա, իհարկե, շա՛տ մեծ նվաճում է։ Փաստորեն՝ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ փաստաթղթում Ղարաբաղը հիշատակվում է։ Ճիշտ է՝ առայժմ հայտնի չէ, թե հատկապես ինչպես է հիշատակվում։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի «նշաձողը»՝ չի բացառվում, որ կետերից մեկով ընդամենը արձանագրվի, որ, ասենք, «կողմերը պայմանավորվում են այսուհետ երբեք չհիշատակել Ղարաբաղը»։ Ու թող որևէ մեկը համարձակվի պնդել, թե դա «Ղարաբաղի հիշատակում» չէ։ Իսկ իմքայլականները, վստահաբար, դա կներկայացնեն որպես չտեսնված-չլսված հաջողություն։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   380 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ