...

Գալուստ Սահակյանը՝ նոր դեմքով

Գալուստ Սահակյանը՝ նոր դեմքով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան. «Դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը ճիշտ չէ կապել Մարտի 1-ի գործի քննության հետ»։

«ՉԻ». Ասե՞նք, թե՞ չասենք: Չէ, պիտի ասենք: Նման հզոր միտք մեկ էլ Գալուստ Սահակյանն էր ասել. «Մի քաղաքականացրեք ընտրությունները»:

Ինչպես ընտրություններն են ամենաքաղաքական գործընթացը, այնպես էլ Մարտի 1-ի գործը Դատաիրավական բարեփոխումների լակմուսի թուղթն է: Բա էլ ի՞նչը պիտի կապենք Դատաիրավական բարեփոխումների հետ:

Հերիք չէ, որ արդեն ընդունում են իրենց կատարյալ ձախողումը մարտի 1-ի գործում, հիմա էլ իմաստուն տեսքով ուզում են մեզ համոզել, որ դատական բարեփոխումները որևէ կապ չունեն մարտի 1-ի գործի հետ: 

Ո՞ւմ են պետք ձեր բարեփոխումները, եթե մարդասպաններն ու հանցագործները պետք է անպատիժ ֆռֆռան Հայաստանում: Եվ ընդհանրապես, դուք ո՞ւմ եք պետք, մի հատ մարտի 1-ի գործ չեք կարողանում ավարտին հասցնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   994 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ