2020թ. փետրվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը Արցախից մի լուսանկար էր հրապարակել, որտեղ Աննա Հակոբյանի հետ Տատիկ-պապիկի կոթողի մոտ էր:
Գրել էր. «Արցախ՝ մեր հպարտություն, մեր ինքնություն, մեր սեր»
Հիմա իր սիրելի Սարիկ Մինասյանը՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածուն, կանգնում, հայտարարում է, թե Ղարաբաղն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները չէին ցանկանում այնտեղ ծառայել:
Որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի, առաջարկում ենք Նիկոլ Փաշինյանին Աննա Հակոբյանի ձեռքը բռնած մի հատ էլ գնա Ղարաբաղ, նույն տեղից լուսանկար անի ու գրի. «Ղարաբաղ, մեր ամոթ, մեր անինքնություն, մեր ատելություն»: