...

Գլխին ԱԺ-ն է, գլխարկի տակ՝ Վահագնը

Գլխին ԱԺ-ն է, գլխարկի տակ՝ Վահագնը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանում հայտարարել է. «ԱԺ-ն կամրագրի՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը սատարել են ահաբեկչությունը»:

«ՉԻ». Էս ընկերը սիրելի «ճգնաժամի» մոդայիկ ժանրում ևս մեկ հարված հասցրեց ընդդիմությանը։ Այս անգամ՝ ահաբեկչության թեմայով։ 

Իհարկե, շատ կցանկանայինք իմանալ, թե ինչու Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու Լևոն Տեր-Պետրոսյանը չեն հրապարակել իրենց «ահաբեկչական» ծրագրերը, բայց, ինչպես միշտ, խորհրդարանը ստանում է համաշխարհային «սլիվ», որտեղ կարևորը մի բան է՝ նախկինները ահաբեկիչ են։ 

Շատ խոսել, շատ քննադատել... դրա հետ մի քանի տոննա մեղադրանք քաշել՝ առանց փաստի։

Վահագն Ալեքսանյանին թաքուն մի բան ասենք. այդ Լևոն Տեր-Պետրոսյանը, բացի «ահաբեկչությանը սատարելուց», 1965 թվին չարտոնված ցույցի է մասնակցել: Ու դրա համար շատ մեղմ պատիժ է կրել: Էդ էլ խցկեք ձեր ամրագրումների մեջ: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ