...

Երեքը պետության նավակում, չհաշված շունը

Երեքը պետության նավակում, չհաշված շունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր համար մեկ են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ «Լևոն Տեր-Պետրոսյանին ես ավելի շատ կարեկցում եմ, քան ատում», ասել է Փաշինյանը:

«ՉԻ». Ոնց հասկացանք, Փաշինյանը սիրահարված չէ ոչ մեկին, բայց շարունակում է ապրել բոլորի ստվերի մեջ։ Որպես առաջին նախագահ՝ Լևոնը նրան տվել է քաղաքականություն մտնելու հնարավորություն, որպես երկրորդ ու երրորդ՝ Ռոբերտն ու Սերժն էլ տվել են «թշնամու» կերպար։ 

Իսկ ինքն իր տեղը դեռ փնտրում է՝ կարեկցանքի, զզվանքի ու զսպված ատելության միջև ինչ-որ միջնաբերդ կառուցելով։

Եթե նախկինները մի օր որոշեն սիթքոմ նկարել իրենց մասին, կարելի է վերնագիրն արդեն գրել. «Երեք նախագահ և մի վարչապետ, որը չի կարողանում մոռանալ»։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ