...

Գնալու տեղ չի մնում

Գնալու տեղ չի մնում

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը նաև Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվածների ՀԿ-ների անունից նամակ է հղել ՀՀ ԱԳՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահի հետ հանդիպման խնդրանքով՝ հայ փախստականների, Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների և դրանց շուրջ հարցերի արծարծման ակնկալիքով։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ից մերժել են հանդիպում կազմակերպել։ Այս մասին Lragir.am-ին տեղեկացրել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

«ՉԻ». Դուք էլ մարդ եք գտել, նամակ եք գրում: Մենք այսօր այն վիճակում ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ոչ թե հանդիպում, այլ նույնիսկ մի նամակ էլ չի կարող փոխանցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդին:

Մենք այսօր այն վիճակում ենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահն այցելում է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին, դրա մասին ստատուս է գրում սոցցանցի իր էջում, իսկ հետո ջնջում այդ ստատուսը, քանի որ Թուրքիան ջղայնացել է:

Արդեն դրան ենք հասել, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելն է պրոբլեմ դարձել օտարերկրյա դիվանագետների համար: Մի բան, որը անհնար էր պատկերացել 20-30 տարի առաջ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ