...

Հայաստանի ԱԳՆ-ն անընդհատ անսպասելիության շոկ է գրանցում

Հայաստանի ԱԳՆ-ն անընդհատ անսպասելիության շոկ է գրանցում

«Մենք տեսնում ենք, որ երրորդ երկրները, երբեմն նույնիսկ մեզ համար անսպասելի երրորդ երկրները, աջակցում են այս ճանապարհի ադրբեջանական մեկնաբանությանը (Նախիջևանից Ադրբեջան – խմբ.)» Իրանի ԱԳ նախարարի հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հիմա անգամ ձյան ու անձրևի տեղումները անսպասելի չեն լինում։ Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ վերջին հնգամյակում անսպասելի տեղումների հավանականությունն էլ էականորեն կրճատվել է։ Հիմնականում ամեն բան կանխատեսելի է դարձել։ Բայց մեր ԱԳՆ-ը դեռ կարողանում է անսպասելի զարմանալ, անսպասելի զայրանալ, անսպասելի դիրքորոշումներ փոխել, անսպասելի հայտարարություններ անել, ըստ այդմ՝ անսպասելի զգացումներ ապահովել ոչ միայն հայ հասարակության, այլև աշխարհի համար։ Իսկ ի՞նչ է անում դիվանագիտական կորպուսը, որ մեր նախարարը, նրա վերադասներն ու ենթակաները անսպասելիության շոկ չապրեն։ Դեսպանները, հյուպատոսները, ռազմական ու ԱԱԾ կցորդները ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ չեն զեկուցվում իքս երկրի տրամադրությունները, դիվանագիտական մոտեցումները մեզ համար կարևորագույն հարցերի մասով։ Արդյոք այս իմաստով աշխատանք տարվո՞ւմ է, թե՞ մեր ԱԳՆ-ը միջազգային մամուլից առավոտյան տեղեկանում է, թե որ երկիրն ինչ է մտածում մեր մասին։ Ավելի շուտ այս տարբերակն է, և քանի դեռ Հայաստանն ու նրա արտաքին գերատեսչությունը զբաղված են անսպասելի արձանագրումներով, դրանից միայն պոտենցիալ բարեկամների թիվն է պակասում՝ հօգուտ չեզոքների, այնուհետև արդեն հստակ դիրքավորվածների։ Այնպես որ, մուննաթ գալը վաղուց ապամոդայիկ է միջազգային հարաբերությունների կոնտեքստում։ Մուննաթ եկողների վրա պարզապես ծիծաղում են, ձեռքի հետ էլ՝ կարեկցում ոչ ֆորմալ ձևաչափերում։

Գոհար Վեզիրյան  

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   557 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ