«Ես այս իշխանությունների ու Նաիրի Հունանյանի միջև տեսնում եմ հոգևոր-գաղափարական կապ»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«ՉԻ». Իսկ վերջին անգամ ե՞րբ եք այցելել ակնաբույժին: Գուցե ակնոց կամ լինզա դնելու ժամանակն է: Քոչարյանի լրատվամիջոցի նախկին ղեկավար Թևանյանը նստած է դաշնակցականների կողքին և ուրիշներին է մեղադրում Հունանյանի հետ հոգևոր-գաղափարական կապ ունենալու մեջ:
Հետաքրքիր է, սրանք բացի ցինիզմից ուրիշ սնունդ օգտագործո՞ւմ են, թե՞ Քոչարյանն արգելել է:
Հանցագործությունն իրենց օրոք իրականացվի, իրենց օրոք դատավարությունը կիսատ-պռատ, առանց հարյուրավոր վկաների հարցաքննության անցկացվի, իրենք վայելեն հանցագործության արդյունքում առաջացած քաղաքական խճանկարի օգուտները և հիմա մեղադրեն ուրիշներին, որոնք 1999 թվականին դպրոց կամ մանկապարտեզ էին գնում:
Գործող իշխանությունը շատ ուրիշ բաներում է մեղավոր ու սխալ: Նրանց հեռանալուց հետո շատ հանցագործություններ կբացահայտվեն, բայց Հոկտեմբերի 27-ը ձերն է, ձեր խարանն է և հնարավոր չէ այն ուրիշներին վերագրել: