...

Գռզոյի Էդոյի նոր բիզնեսը՝ պետական աջակցությամբ

Գռզոյի Էդոյի նոր բիզնեսը՝ պետական աջակցությամբ

Մարտի 2-ին Երևանում բացվել է «նոր հզորություններով և հարմարություններով «Ադամանտ» ոսկերչական գործարանը. նախագծի իրագործմանը նպաստել է նաև պետական աջակցությունը»։ Այս մասին մարտի 2-ին ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նաև հավելել էր․ «Այսօր շրջայց ենք արել նոր գործարանի տարածքով, ծանոթացել հզորություններին և գործընկերների հետ քննարկել կարողությունների լիարժեք օգտագործման հնարավորությունները։ Կառավարությունը հայտարարել է ոսկերչությունը որպես գերակա ոլորտ։ Պետք է աշխատենք ոլորտի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»:

Քերոբյանը այս գրառմանը կցել է իր ու ըստ երևույթին գործարանի սեփականատիրոջ լուսանկարները։ Լուսանկարում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ հանրության որոշ շրջանակներում հայտնի Գռզոյի Էդոն։ Վերջինս տարիներ առաջ աղմկահարույց պատմության մեջ հայտնվեց․ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին, «Բելաջիո» ռեստորանային համալիրում կրակել էր Գռզոյի Էդոյի մարմնի անհարմար մասին։ Այն ժամանակ մամուլը արձանագրեց՝ հետույքին։ Բայց սա չէ էականը։ Էականն այն է, որ ոսկերչական գործարանի բացմանը «նպաստել է պետական աջակցությունը»։ Չէ, հանկարծ կոռուպցիայի կամ հովանավորչության մասին չմտածեք։ Խաչատուր Սուքիասյանը հեչ մասնակցություն չի ունեցել, որ եղբոր բիզնեսին պետությունը աջակցի։ Հնարավոր է, որ նա տեղյակ էլ չէ, որ իր եղբայրը ոսկերչական գործարան է բացել, ու նախարարն էլ գնացել է տեղում աջակցելու Գռզոյի էդոյին նաև իր մասնակցությամբ։ Դրա համար էլ երեկ պարոն Խաչատուրը Աժ-ում խրոխտ հայտարարում էր, թե «այս 30 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանն ամենակամային, խելացի այրերից մեկն է»։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ