...

Նիկոլավանից Քերոբաշեն

Նիկոլավանից Քերոբաշեն

«Արդեն անցում ենք կատարում ավելի խոշոր քաղաքաշինական ծրագրերի՝ Երևանում թաղամաս առ թաղամաս վերանորոգելու, նոր թաղամասեր կառուցելու, ինչպես նաև նոր քաղաքներ կառուցելու». Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հայաստանում եղած քաղաքների զարգացման ծրագրերը կատարվել-գերակատարվել են, հիմա էլ նոր քաղաքների կառուցման մասին են ազդարարում։ Ճիշտ էլ անում են․ այդ քաղաքները շատ նախկին են, հիմա պետք է նոր քաղաքներ կառուցել։ Իսկ թե ովքեր պետք է լինեն այդ նոր քաղաքների բնակիչները, երկրորդական հարց է։ Արտագաղթի այս տեմպերով դժվար թե այդ քաղաքների բնակիչները հայեր լինեն։ Բայց կարևորը գաղափարն է, և այն պատմական ու աննախադեպ է։ Մի քիչ որ խորանանք, կարող է պարզվել, որ քաղաքների անունների մասով էլ արդեն որոշումներ կան ներառված կառավարության չզեկուցվող հարցերի ցուցակում. Նիկոլավան, Քերոբաշեն, Գռզոյաշատ, Ալենական, Վահագնականչ, Պապիկյանամուտ, Տիգրանաբերդ և այլն։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2032 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ