...

Փող քամելու մատերիալ են ճարել

Փող քամելու մատերիալ են ճարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե ուզում ես ունենալ պետություն, պետք է վճարես հարկ»:

«ՉԻ». Ժամանակին՝ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել քայլել դեպի Երևան, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չի: 

5 տարվա մեջ արդեն այնքան բանի վրա են տուգանք սահմանել, որ հաշիվը խառնել ենք: 

Նույնը հարկերն են: Քաղաքացուն կամաց-կամաց դարձնում են փող քամելու մատերիալ: Բայց ինչքան էլ քամում են, դրանից մեր պետության գործերը չեն լավանում:

Որովհետև ուրիշ աքսիոմատիկ ճշմարտություններ կան. 

Եթե ուզում ես ունենալ պետություն, պետք է խելքը գլխին իշխանություններ ունենաս:

Եթե ուզում ես ունենալ պետություն, ապա պետք է մտածես այդ պետությունը, ոչ թե սեփական իշխանությունը պահպանելու մասին:

Եթե ուզում ես ունենալ պետություն, օրումեջ չպետք է փոխես դիրքորոշումները, իրար հակասող հայտարարություններ չանես:

Եթե ուզում ես ունենալ պետություն, չպետք է սեփական ձախողումները ուրիշների վրա բարդես:

Այ, որ սրանք լինեն, հարկերն էլ կվճարվեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ