...

Հարազատ հոգիներ

Հարազատ հոգիներ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկու օր անց վերջապես ժամանակ է գտել և այցելել 15 զինվորի կյանք խլած «դեպքի վայր»։ 

Ուշագրավն այն է, որ Սուրեն Պապիկյանը ձեռնաշղթաներով չի եղել։ Այսինքն՝ նա դեպքի վայրում է հայտնվել ոչ թե «սլեդստվեննի էքսպերիմենտի» շրջանակներում՝ հանցագործության պատկերն ամբողջացնելու համար, այլ որպես վերադաս։ Չի բացառվում, որ անգամ պետբյուջեից գործուղման փող ստացած լինի։ Շատ չէ, ընդամենը այնքան, որ հազիվ բավականացներ զինվորների մեկ-երկու «ժամանակավոր կացարաններ» կահավորելուն։ Բայց ամեն դեպքում՝ պետք է ըմբռնումով մոտենալ։ Պաշտպանության նախարար դառնալուց հետո Սուրեն Պապիկյանի «կաստում-շըլվարն» անընդհատ փոքրանում  է, հետևաբար՝ պետական գործչին հարիր նոր հանդերձանք է պետք, ու քանի որ պաշտպանության նախարարն ապօրինի բիզնեսներ չունի (ի տարբերություն նախկին հանցավորների), բյուջեով էլ «կաստում-շըլվարի» փող նախատեսված չէ, մնում են միայն գործուղման ծախսերը։ 

Հիմա հասկացա՞ք, թե ինչու են այդքան հոգեհարազատ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ