...

Հրաժարական չտվեց

Հրաժարական չտվեց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը:

«Հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում: Անգամ լրագրողներն են անընդհատ հարցնում»,- ասել է նա:

«ՉԻ». Դե, եթե լրագրողների հարցերը հանրության պահանջն են, ապա լրագրողները հազար անգամ Ալեն Սիմոնյանին հարցրել են, թե արդյո՞ք նա հրաժարական չի տալու մարդու դեմքին թքելու համար: 

Ալեն Սիմոնյանն էլ պատասխանել է, թե չէ, ոչ մի դեպքում: Այսինքն՝ հանրության պահանջը չի կատարել: Մշտական պահանջը: 

Ու մեկ էլ, ինչ որ չենք հիշում, որ հանրությունը պահանջած լիներ Հայաստանը պատերազմի տանել, Արցախը վարի տալ, կամ Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածք:

Աքսիոմատիկ ճշմարտություն է. ցանկացած արկածախնդրություն սկսվում է հանրության պահանջի շղարշով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ