...

Հատվածներ Նիկոլ Փաշինյանի դպրոցական օրագրից


Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել 1988-89 թթ ուս․ տարվա Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 1-ին դասարանի աշակերտ, յոթ տարի նույն դասարանում մնացած 13-ամյա Նիկոլ Փաշինյանի դպրոցական օրագիրը։ Օրագրի գրեթե բոլոր էջերի ներքևում առկա են դասղեկի գրությունները՝ ուղղված աշակերտի ծնողներին։ Դրանցից մի քանիսը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Հոկտեմբերի 2․ Վերջապես Ձեր որդի Նիկոլիկը սովորել է այբուբենի համարյա բոլոր տառերը։ Նույն օրը դասարանի բոլոր աղջիկներից պահանջել է հատիկ-հատիկ իրեն տալ ընդմիջման համար տնից բերած ուտելիքը, թե չէ դպրոցի պատերին իրենց մասին վատ-վատ բաներ կգրի։ Խնդրում եմ կարգի հրավիրել, և եթե հնարավոր է՝ դպրոց ուղարկելիս հետը ուտելիք դնել։

Հոկտեմբերի 16․ Թաքուն մտել է աշխարհագրության կաբինետ, աշխարհի քարտեզի վրայից դանակով քերել Հայաստանը՝ այնքան, որ քարտեզը ծակվել է։ Տեղում բռնվել է և բացատրել, որ քարտեզը ծակել է, որովհետև ուզում էր տեսնել երկրի հակառակ կողմը։

Հոկտեմբերի 30․ Թաքուն մտել է կենսաբանության կաբինետ ու գողացել սպիրտով լի տարաները։ Մի ժամ հետո դպրոցի բակում հարձակվել է առաջին դասարանցիների վրա, ջարդել նրանց հեծանիվները ու սկսել գոռգոռալ, որ եթե ինքը հեծանիվ չունենա՝ բոլորին կծեփի պատերին ու կփռի ասֆալտին։ Եթե հնարավոր է՝ հեծանիվ առեք։

Նոյեմբերի 13․ Թաքուն մտել է բուֆետ ու հերթով կծել բոլոր պեռաշկիներն ու կորժիկները։ Տեղում բռնվել է, բայց ասել է, որ ինքը դրա հետ կապ չունի, նախկին համադասարանցիներն են արել։ Խնդրում եմ դպրոց ուղարկելուց առաջ կերակրել։

Նոյեմբերի 20․ Ֆիզկուլտուրայի դասից առաջ դռան արանքից թաքուն հետևել է աղջիկների հանդերձարանին։ Աղջիկները տեղում բռնել ու մի լավ ծեծել են, որից հետո ինքն իրեն հայտարարել է քաղհալածյալ և ի նշան բողոքի բոյկոտել ռազմագիտության դասերը։

Դեկտեմբերի 4․ Իմ անունից զանգել է համադասարանցիների ծնողներին բոլորից փող ուզել՝ իբր դասասենյակի նորոգման համար։ Հետո զանգել է ինձ ու պահանջել, որ փողը իրեն տամ, թե չէ՝ պատի թերթում իմ մասին վատ-վատ բաներ կգրի։

Դեկտեմբերի 11․ Կենսաբանության կաբինետին հասցված վնասը փոխհատուցելու նպատակով Ձեր ուղարկած տնական օղին նույնպես անհետացել է։ Կես ժամ անց Ձեր որդին արդեն պառկել էր երկրորդ հարկի միջանցքում ու գոռգոռում էր, որ կոկորդիլոսը թռչուն է, որովհետև ձու է ածում, իսկ յոնջա կերած գառան թանը դինջացնում է։ 

Դեկտեմբերի 18․ Մի քանի հոգով դասարանում ծխել են։ Տնօրենի կաբինետում Ձեր որդին ցուցաբերել է բարձր ինքնագիտակցություն, սկսել է գոռգոռալ «ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ» ու թվարկել բոլոր ծխողների անունները։ Խնդրում եմ մի քանի օր դպրոց չուղարկել՝ ծանր հետևանքներից խուսափելու համար։

Դեկտեմբերի 30․ Նոր Տարվա հանդեսից առաջ մտել է տնօրենի կաբինետ ու հայտարարել, որ կամ ինքը պիտի լինի Ձմեռ Պապին, կամ հանդեսը Ձմեռ Պապի չի ունենա։ Հետո վերցրել է նվերների պարկը, դուրս վազել, քիչ անց վերադարձել առանց նվերների ու գոռգոռացել, որ նախկին համադասարանցիները ամբողջը թալանել են․․․ 

Ցավոք, օրագիրն այսքանով ընդհատվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   484 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ