...

Հայաստանի ամենադեֆիցիտ ապրանքը

Հայաստանի ամենադեֆիցիտ ապրանքը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչ է հայրենասիրությունը, ասել է. «Հայրենասիրությունը իրականում կեցվածք չէ, հայրենասիրությունը կեցություն է: Հայրենասիրությունը կեցություն է այն րոպեից, երբ դու քայլում ես ու չես թքում հայրենի հողիդ վրա»:

«ՉԻ». Հայրենասիրություն եզրույթի մասին բոլորն էլ կարող են խոսել և հազարավոր գեղեցիկ բառերով դա նկարագրել: Թարսի պես, հայրենասիրության մասին ամենաշատը խոսում են նրանք... դե, գիտեք, ովքեր, Տոլստոյն այդ մասին խելոք բան է ասել:

Մեր պատկերացմամբ, հայրենասիրությունն առաջին հերթին պատասխանատվության զգացումն է՝ իր ասածի ու արածի հանդեպ, հանրության, պետության, ժողովրդի, գալիք սերունդների հանդեպ: Մի բան, որն ամենադեֆիցիտն է վերջին 20 տարում: Ով մեյդան է դուրս եկել, հայտարարել է իր հայրենասեր լինելու մասին, բայց զբաղվել է հայրենաքանդությամբ:

Հայրենասիրության մասին են խոսում, բայց իրենց ձախողումների, անհաջողությունների, երկիրն այս վիճակին հասցնելու համար մի գրամ պատասխանատվության զգացում չունեն: Նույն այս Հակոբ Ասլանյանը պատերազմում մեր պարտության մեղքը գցում է 1990-ական թվականների իշխանության վրա: Այսինքն՝ իրեն պատասխանատու զգալու փոխարեն պատասխանատու է համարում 25-30 տարվա վաղեմության իշխանություններին: 

Ու վերջապես մեր այն հայրենի հողերը, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության ներքո, դուք թքել եք այդ հողերի վրա: Ձեր մենակ քայլելն է մնացել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2330 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ