...

Հազար ափսոս

Հազար ափսոս

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ «Ապրիլի 20-ին դեսպան Թրեյսին Ամուլսարում էր՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին։ Դեսպանը քաջալերեց ծրագրի հետ կապված չկարգավորված վեճերի արագ ու թափանցիկ լուծումը։ Նա ողջունեց աշխատանքի և բնապահպանական հարցերում ամենաբարձր միջազգային ստանդարտներն ապահովելու «Լիդիանի» հանձնառությունը և նկատեց, որ այս ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի նշանակալի խթան դառնալու ներուժ ունի»:

«ՉԻ». Չեք պատկերացնում, թե որքան ցավալի է, որ «Լիդիան» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին ծանոթանալու է գնացել ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի դեսպանը:

Ի՜նչ գյոզալ տեքստեր կհեղեղեին համացանցն ու ֆեյսբուքը: Ի՜նչ հերոսական ստատուսներ: Խզմալյանը կգրեր, որ Կոպիրկինի այցը Ամուլսար Հայաստանի ճորտացման հերթական փուլն է: Արա Պապյանը շեյր կաներ Perfect TV-ի ցնցող տեսանյութը. «Ռուսները Ամուլսարի տակ միջուկային բիոլաբորատորիաներ են սարքում» վերնագրով: 

Հայկ Մարտիրոսյանը կպնդեր, որ ռուսական բանակի զենքը պրծնելու վրա է, եկել են, որ Ամուլսարից հրթիռների համար հանքանյութ հավաքեն, տանեն Խերսոն:

Բայց Արևմուտքից հալվողները ոչ մի նման բան չեն գրում: Ընդհանրապես, դեսպանի այցի վերաբերյալ լռություն է:

Հազար ափսոս, ի՜նչ գաղափար է կորչում, ի՜նչ գաղափար...

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ