...

Իսկ ուրիշ ի՞նչ գիտեք

Իսկ ուրիշ ի՞նչ գիտեք

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը չի բացառել, որ «Լիդիան Արմենիան» կարող է սկսել Ամուլսարի շահագործումը.

«Ընկերությունն ունի շահագործման թույլտվություն, կարող է շահագործել: Ես կոնկրետ տեղեկություն չունեմ, որովհետև խոսքը մասնավոր ընկերության մասին է»:

«ՉԻ». Թվում է, թե նախարարն առաջին մարդն է, որը պետք է Ամուլսարի հետ կապված ամենաչնչին դետալին էլ տեղյակ լինի, բայց չէ, շատ հանգիստ հայտարարում է, թե տեղեկություն չունի:

Այսինքն՝ սրանք մտածում են, որ իրենց գործը «Լիդիան Արմենիային» շահագործման թույլտվություն տալն էր ու վերջ: Իսկ թե կշահագործվի, չի շահագործվի, Ամուլսարում ինչ է կատարվում, ինչով է զբաղված այդ ընկերությունը, նախարարը տեղյակ չէ: Թույլտվությունը տվել են ու կողքի քաշվել:

Դե, եկեք նախարարության անունն էլ այդ դեպքում փոխենք. ոչ թե Շրջակա միջավայրի նախարարություն, այլ՝ Շրջակա միջավայրի շահագործման թույլտվություն տալու նախարարություն, որ ամեն ինչ տեղն ընկնի:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ