...

Հույսը դրել են «Ջերմուկի» ու Ամուլսարի վրա

Հույսը դրել են «Ջերմուկի» ու Ամուլսարի վրա

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է. «Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց 1990-ականների սկզբի մի թևավոր արտահայտություն, երբ ասում էին՝ «Ջերմուկ» կծախենք, կապրենք: 

Հիմա փաստորեն, հասել ենք մի վիճակի, երբ Ամուլսարի հույսին ենք մնացել: Մանրից սարը վերացնենք, յոլա գնանք: Ու մինչև 2050 թվից են խոսում: Մինչև 2050-ը գա ո՛չ Ամուլսար կլինի, ո՛չ էլ պետություն: Որովհետև դատապարտված է այն պետությունը, որի համար մեկ հարկատուն պիտի Ամուլսարը լինի: Ոչ թե՝ բարձր տեխնոլոգիական ոլորտները, արդյունաբերությունը, տուրիզմը, այլ հենց՝ Ամուլսարը: Իսկականից որոշել են քարից հաց քամել:

Դե եթե պիտի Ամուլսարը շահագործեք՝ անիծելով շրջակա միջավայրի հայրիկը, բերեք օրինակացնենք թմրանյութի բիզնեսը. շատ շահավետ բիզնես է, մեկին տաս շահույթ է բերում: Տրանզիտ երթուղիներ ստեղծենք, արտահանենք: Ինչո՞վ ենք պակաս Աֆղանստանից ու Կոլումբիայից: Կամ սեքս-տուրիզմը զարգացնենք. համենայնդեպս՝ էկոլոգիապես ավելի մաքուր բիզնես է: Гулять – так гулять:

Հ.Գ. Բայց Ամուլսարի հետ կապված մի խնդիր կա. բա որ ադրբեջանցիները գան ու ասեն՝ էս սարն իմն ա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ