...

Հերթը հասավ ԱՄՆ-ի դեսպանին

Հերթը հասավ ԱՄՆ-ի դեսպանին

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը պետք է վտարվի երկրից: 

Ըստ նախկին դեսպանի՝ պատճառն այն է, որ դեսպան տիկին Լին Թրեյսին մեկնելու է Բաքու՝ մասնակցելու 2022 թվականի ապրիլի 27-ից 28-ը կայանալիք ԱՄՆ-ի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ «Դեսպանությունից հայտնել են, որ նման համաժողովների անցկացումը կրում է պարբերական բնույթ, իսկ հյուրընկալող երկիրը փոխվում է ռոտացիոն սկզբունքով։ Այդ մեկնաբանությունը որևէ կերպ չի կարող հիմնավոր համարվել, քանզի կազմակերպիչները պարտավոր էին հանդիպման վայրն ընտրելուց հաշվի առնել տարածաշրջանի պետությունների միջև առկա փոխհարաբերությունները։ 

Դիվանագետների ռիսկային և դեսպանընկալ երկրի շահերին հակառակ գործունեությունը «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչելու հիմք են հանդիսանում։

Եթե դեսպան Լին Թրեյին չվերանայի Բաքու մեկնելու իր ծրագրերը, ապա վերադարձից հետո նա պետք է Հայաստանի կողմից «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչվի և առավելագույնը 72 ժամ ժամանակ տրամադրվի՝ երկիրը լքելու համար»:

«ՉԻ». Եթե այս ամենը գրած լիներ որևէ միջին վիճակագրական բեսեդկի նարդի խաղացող, բանի տեղ չէինք դնի: Բայց գրողը քաղաքական գործիչ է, հայտնի դեմք և նախկին դեսպան: Գոնե մի հատ նեղություն տար իրեն, նայեր, կարդար, որ Միացյալ Նահանգները պարբերաբար տարածաշրջանում իրենց առաքելությունների ղեկավարների ժողով են անցկացնում ու դրանցից վերջինը կես տարի առաջ է եղել ու հենց Երևանում՝ 2021թ. նոյեմբերին: 

Ինչ որ չենք հիշում, որ Ադրբեջանում կոչ անեին վտարել այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանին, որ եկել, հասել է Երևան: Չնայած՝ Երևանում կայացած համաժողովի ժամանակ էլ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները շաքար չէին: 

Ասենք, ԱՄՆ-ը եսիմինչ երրորդական երկիր չի, Հայաստանի համար կարևորագույն պետություն է՝ անկախ նրանից, թե մենք ինչ վիճակում ենք գտնվում, որ նրա դեսպանին վտարելու կոչ եք անում: Ի՞նչ եք կարծում՝ դա ո՞ւմ շահերին կարող է վնաս հասցնել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1541 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ