...

Հեշտ ու համեղ. Ձկան կրոկետներ՝ լոլիկի սոուսով

Հեշտ ու համեղ. Ձկան կրոկետներ՝ լոլիկի սոուսով

Ծովային երկրների խոհանոցներից յուրաքանչյուրն իր ձկան կոտլետներն ունի՝ տապակած, շոգեխաշած կամ եփած: Տարբերությունը միայն օգտագործվող ձկան տեսակի ու համեմունքների մեջ է: Դուք կարող եք դրանք մատուցել ինչպես տաք վիճակում՝ խառնելով սոուսի հետ (այս դեպքում նրանք հրաշալի կլինեն սպագետիի հետ), այնպես էլ սառը: Վերջին դեպքում սոուսը առանձին մատուցեք և մի մոռացեք մի բաժակ սառը սպիտակ գինու մասին:

Բաղադրիչները
6 բաժնի համար

  • 1 կգ ձկան փափկամիս
  • 2 ճյուղ նեխուր
  • 2 ոչ մեծ գլուխ սոխ
  • 2-3 ճյուղ մաղադանոս
  • 2 ձու
  • 2 բաժակ մանր չորահաց
  • 1 բաժակ ալյուր
  • 5-6 հատիկավոր սև պղպեղ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • կարագ՝ տապակելու համար

Սոուսի համար

  • 400 գ տոմատի մածուկ
  • 150 մլ սպիտակ չոր գինի
  • 100 գ կարագ
  • 1 փոքր գլուխ սոխ
  • փոքր փունջ մաղադանոս
  • 1 դափնու տերև
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Սոուսի համար շատ մանր կտրատեք մաղադանոսն ու սոխը: Կարագը փոքր կաթսայի մեջ հալեցրեք, ավելացրեք սոխն ու մաղադանոսը, միջին ուժգնության կրակի վրա 2-3 րոպե տապակեք: Ավելացրեք գինին, հասցրեք եռման աստիճանի: Ավելացրեք տոմատի մածուկը, շաքարավազն ու դափնու տերևը, խառնեք: Հաճախակի խառնելով՝ 10-15 րոպե եփեք սոուսը մինչև խտանալը: Հանեք կրակի վրայից:
  2. Ձուկը կիսած նեխուրի, խոշոր կտրտած սոխի ու հատիկավոր սև պղպեղի հետ տեղադրեք սառը ջուր լցրած կաթսայի մեջ: Աղ արեք, հասցրեք եռման աստիճանի, կրակը թուլացրեք, մոտ 10 րոպե եփեք:
  3. 15 րոպե ձուկը թողեք արգանակի մեջ, թող հովանա: Հնարավորինս մանր կտրատեք մնացած նեխուրը, սոխը և մաղադանոսը: Եփած ձուկը չորացրեք, պատառաքաղով տապակեք, խառնեք նեխուրի, մաղադանոսի ու սոխի հետ, ապա մսաղացով աղացեք կամ երկու ծանր դանակով խճողակի վերածեք:
  4. Ստացված խճողակի վրա աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մի փոքր հարած ձվերը ու հացի փշուրները: Լավ խառնեք ու 30 րոպեով տեղադրեք սառնարանում: 
  5. Խորը կաթսայի մեջ լավ տաքացրեք տապակելու համար նախատեսված կարագը: 
  6. Ձեռքերն անընդհատ սառը ջրի մեջ մտցնելով՝ խճողակից կլոր կրոկետներ պատրաստեք՝ մոտավորապես պինգ-պոնգի գնդակի չափի: Պատրաստի գնդիկները գլորեք ալյուրի մեջ և անընդհատ խառնելով՝ կարագի մեջ տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  7. Պատրաստի կրոկետները տեղադրեք թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Պատրաստի սոուսի միջից հեռացրեք դափնու տերևն ու մատուցեք այն տաք վիճակում կրոկետների հետ մեկտեղ:
     

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ