...

Հեշտ ու համեղ. Գառան մսով սուվլակիա

Հեշտ ու համեղ. Գառան մսով սուվլակիա

Կիպրոսյան սուվլակիան, նույն ինքը՝ խորովածը, պատրաստում են խոզի, իսկ էլ ավելի հաճախ՝ գառան մսից: Որպեսզի այն ստացվի, երկու կարևոր բան է պետք հիշել: Առաջինը՝ փայտիկի վրա պետք է հերթով շարել միսն ու ճարպը. այդպես ճարպը զարմանալի համ ու հյութեղություն կհաղորդի մսին: Երկրորդ՝ սուվլակիան պետք է թեժացրած ածուխի վրա արագ ու հաճախակի թեքելով խորովել, որպեսզի չչորանա:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 500 գ գառան փափկամիս՝ ազդրի հատվածից
  • 250 գ գառան ճարպ
  • աղ, աղացած սև պղպեղ

Խավարտի համար

  • 200 գ բնական յոգուրտ
  • 2 հասած, միջին չափի լոլիկ
  • 2 միջին չափի վարունգ
  • 1 միջին չափի սպիտակ գլուխ սոխ
  • 1 կիտրոնի հյութ
  • մի քանի ճյուղ մաղադանոս
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Խորովածի համար նախատեսված փայտիկները 1 ժամով տեղադրեք սառը ջրի մեջ, որպեսզի խորովելուց չայրվեն, իսկ պատրաստի միսը հեշտ դուրս գա:
  2. Խավարտի համար մաղադանոսի ցողունները հեռացրեք, տերևները շատ մանր կտրատեք: Խառնեք յոգուրդը, մաղադանոսն ու մի փոքր կիտրոնի հյութ, ձեր ճաշակով աղ ու պղպեղ արեք:
  3. Միսը քառակուսիների ձևով կտրատեք, յուրաքանչյուրը կողմը՝ 2 սմ: Ճարպը նույնպես նույն չափով կտրատեք: Փայտիկի վրա անցկացրեք միսն ու ճարպը հետևյալ հերթականությամբ՝ 4 կտոր միս, 3 կտոր ճարպ:
  4. Խավարտի համար լոլիկներն ու վարունգները կտրատեք, բարակ ու կիսալուսնաձև կտրատեք սոխը:
  5. Միսը թեժացրած ածուխի վրա տապակեք մինչև միջուկը բաց շագանակագույն երանգ ստանա, աղ ու պղպեղ արեք, վրան ցողեք մնացած կիտրոնի հյութը:
  6. Յուրաքանչյուր ափսեի մեջ տեղադրեք փայտիկով միսը, մի քիչ բանջարեղեն ու սոխ: Բանջարեղենի վրա աղ ու պղպեղ արեք: Առանձին մատուցեք յոգուրդի սոուսը:

Խորհուրդ: Այս խորովածը կարելի է պատրաստել մսի հետ ոչ միայն ճարպ, այլև տաքդեղ, լոլիկ ու սոխ շարելով, ինչպես լուսանկարի մեջ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   460 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ