...

Հեշտ ու համեղ. Կարմիր ոսպով ապուր

Հեշտ ու համեղ. Կարմիր ոսպով ապուր

Ոսպով ապուրը Թուրքիայում նույնքան հայտնի է, որքան բորշչը՝ Ռուսաստանում: Եվ ամեն տանտիրուհի այստեղ այս ապուրի պատրաստման իր յուրատեսակ տարբերակն ունի: Ներկայացնում ենք դրանցից մեկը:

Բաղադրիչները

  • 1 բաժակ կարմիր ոսպ
  • 1 լիտր հավի կամ բանջարեղենի արգանակ
  • 1 մեծ գլուխ սոխ
  • 1 մեծ գազար
  • 70 գ կարագ
  • 200 մլ կաթ
  • 2 ձվի դեղնուց
  • 1 ճ.գ. ալյուր
  • 4 միջին կտոր հաց, առանց կեղևի
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Մաքրեք ու մանր կտրատեք սոխն ու գազարը: Հաստ հատակով կաթսայի մեջ տաքացրեք կարագը, լցրեք կտրտած սոխն ու գազարը: Միջին ուժգնության կրակի վրա տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Մոտ 10 րոպե:
  2. Ավելացրեք ալյուրը, ևս 1-2 րոպե տապակեք: Միաժամանակ մեկ ուրիշ կաթսայում եռացրեք արգանակը:
  3. Սոխով ու գազարով կաթսայի մեջ լցրեք ոսպը, ավելացրեք եռացրած արգանակը, թողեք եռա: Կաթսայի կափարիչը կիսաբաց արեք, եփեք, մինչև ոսպը փափկի՝ մոտ 15-20 րոպե:
  4. Քանի դեռ ապուրը եփում է, պատրաստեք չորահացերը՝ նրա հետ մատուցելու համար: Թավայի մեջ մնացած կարագով տապակեք հացերը բոլոր կողմերից, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Կաթը մի փոքր տաքացրեք, ավելացրեք ձվի դեղնուցները, խառնեք: Ստացված զանգվածը լցրեք ապուրի մեջ, խառնեք, կրակի վրա տաքացրեք ևս 2-3 րոպե: Աղ արեք: Մատուցեք տաք վիճակում չորահացերի հետ միասին:

Խորհուրդ: Ապուրի մեջ կարող եք նաև կիտրոնի հյութ, պապրիկա և կտրտած կանաչի՝ մաղադանոս ու անանուխ ավելացնել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1884 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ