Պատրաստեք այս համեղ ուտեստը:
Բաղադրիչները
- 3 ոչ մեծ դդմիկ
 - 1 գլուխ սոխ
 - 1 հատ գազար
 - աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
 - արևածաղկի ձեթ՝ տապակելու համար
 - 500 գ տավարի մսի խճողակ
 - 1 փունջ մաղադանոս
 - 1 փունջ համեմ
 - 50 գ պինդ պանիր
 
Պատրաստման եղանակը
- Դդմիկները լվացեք ու 3-4 սմ բարձրությամբ մասերի բաժանեք: Գդալով կամ պատառաքաղով հեռացրեք դդմիկների պտղամիսը՝ թողնելով «հատակը»: Պտղամիսը թողեք միջուկի համար:
 - Ձիթապտղի ձեթի մեջ տապակեք սոխն ու գազարը: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք մսի խճողակն ու դդմիկի պտղամիսը: Երբ միսը մի փոքր կարմրի, ավելացրեք կտրտած մաղադանոսն ու համեմը:
 - Դդմիկները լցոնեք մսի խճողակով, շարեք փայլաթիթեղով պատված տապակի մեջ: Յուրաքանչյուր «տակառիկի» վրա լցրեք քերած պանիր: Տապակը 25-30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում: