...

Հեշտ ու համեղ. Սնկով, տանձով, բազուկով ու մոցարելայով աղցան

Հեշտ ու համեղ. Սնկով, տանձով, բազուկով ու մոցարելայով աղցան

Պատրաստեք այս համեղ աղցանը:

Բաղադրիչները
4 բաժնի համար

  • 200 գ բազուկ
  • 300 գ թարմ շամպինյոն
  • 1 ճ.գ. բալզամային քացախ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 2 ճ.գ. բուսական յուղ
  • 150 գ մոցարելա պանիր
  • 1 հատ տանձ
  • 1 տուփ միքս աղցան
  • 100 գ մայրու ընկույզ

Պատրաստման եղանակը

  1. Բազուկը մոտ 2 ժամ եփեք: Հովացրեք ու մաքրեք:
  2. Սունկը կտրատեք: Խառնեք քացախի, աղի ու պղպեղի հետ:
  3. Թավայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք յուղը: Շամպինյոնները մոտ 10 րոպե տապակեք մինչև հեղուկը գոլորշիանա:
  4. Ոչ մեծ կտորներով կտրատեք բազուկը, մոցարելան ու տանձը: Խառնեք սնկի, միքս աղցանի ու մայրու ընկույզի հետ: Մատուցեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   141 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ