...

Հին ընկերները չեն դավաճանում

Հին ընկերները չեն դավաճանում

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում բանջարեղեն վաճառողների հետ, վերջիններիս կողմից քաշքշվել, ապա դիմել իրավապահներին և տուժող ճանաչվել։ Փաստի առթիվ Քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել, մեկ անձ ձերբակալված է։ 

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ պրն Աղազարյանին զայրացրել է ոչ այնքան փողոցի երթևեկելի հատվածի մի մասի փակ լինելը, որքան վաճառվող բանջարեղենի և մասնավորապես՝ դդումների նկատմամբ վաճառողների անհարգալից վերաբերմունքը։ Լինելով բացառիկ սկզբունքային քաղաքական գործիչ՝ պրն Աղազարյանը, բնականաբար, անմիջապես նետվել է անձրևի տակ ուղղակի ասֆալտին շարված դդումների իրավունքները պաշտպանելու։ 

Հ․ Գ․ Չի բացառվում, որ դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված միջոցառումների շրջանակներում այդ դդումները ևս տուժող ճանաչվեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ