...

Հիվանդությունը խորանո՞ւմ է

Հիվանդությունը խորանո՞ւմ է

«Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանը ինձ ասում է՝ մի՛ գնացեք իմ ճանապարհով», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«ՉԻ»․ Լավ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս գիտակցում է, որ պատմական Հայաստանի հետ իր խոսակցությունը ոչ թե իրական է, այլ վիրտուալ։ Դա նշանակում է՝ հիվանդությունը դեռ շատ չի խորացել։ Այլ հարց է, թե ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը սկսում խոսել պատմական Հայաստանի կամ այլ աներևույթ զրուցակիցների հետ։ 

Ըստ երևույթին դա տեղի է ունենում մոտավորապես այսպես։ Ամեն առավոտ նա հեծանիվի հետ զրուցելով հասնում է աշխատավայր, մտնում կաբինետ, բարևում աթոռին, որից հետո աթոռը նրան ասում է «թույլ չտա՛ս, որ ուրիշ մեկը նստի ինձ վրա», հետո նա գրասեղանի դարակից ինչ-որ ձայն է լսում, դարակը բացում է, զրուցում քավորի ուղարկած շշի հետ, շիշն ասում է «խմի՛ր ինձ», հետո շատ երկար ու մտերմիկ զրուցում է Արագած լեռան՝ պատից կախված նկարի հետ, նկարը նրան ասում է «հենց հիմա զանգիր ԱԱԾ և պահանջիր, որ բարձրաստիճան հոգևորականների՝ ԿԳԲ-ի ագենտ լինելու մասին թղթեր նկարեն», հետո Հրայր Թովմասյանի նվիրած գրիչի հետ զրուցում է խաղաղության խաչմերուկի մասին․․․

Հոլիվուդյան բազմաթիվ թրիլլերներ կան, որտեղ մոլագար հանցագործը ոստիկաններին պատմում է, օրինակ, թե ինքը մեղավոր չէ, ինքը չէր ուզում, պարզապես այդ պահին դանակը իրեն ասաց «վերցրու ինձ և կտոր-կտոր արա այդ մարդկանց», և այլն։ Բայց, չգիտես ինչու, չկա որևէ ֆիլմ, որտեղ այդ «պարզաբանումից» հետո մոլագարին անմեղ ճանաչեն և ազատ արձակեն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   47 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ