...

Հովիկ Աբրահամյանի երազը

Հովիկ Աբրահամյանի երազը

Ինքը վարչապետ է և նախագահում է կառավարության նիստը: Հեռախոսին հաղորդագրություն է գալիս: Բացում է և ինչ տեսնի: «Դիեր պրայմ մինիստր, անհամբեր սպասում եմ ձեզ հետ երկրորդ հանդիպմանը»:

«Ուրեմն սենց, Քիմ Քարդաշյանը նորից գալիս է Հայաստան ինձ տեսնելու: Բարձր մակարդակով պետք ա ընդունենք: Աշոտյան սև խավիարի հարցը կլուծես: Բաքու գնացիր-եկար, ոնց էլ լինի ծանոթ-մանոթ կունենաս: Չենք գնալու ՍԱՍ-ից թանկ ու կրակ առնենք: Արփինե, անկապ ռեսուրսների թեման առաջ չբերես: Նրա ձախ ռեսուրսը մեր բոլորի ռեսուրսներից 1000 անգամ ուժեղ ա: Օդանավակայանից քաղաք ընկած ճանապարհից հավաքեք՝ «Իմ զենքն իմ լենքն ա» վահանակը: Շուշոյին բացատրեք, որ չնեղանա: Քիմը կարող ա ուրիշ ձև հասկանա: Երեխեքին զբաղեցնելու համար ծաղրածու պետք չի հրավիրել: Էն Մենուան, միշտ ասում ա՝ շեֆ, մի բան պետք լինի, դու մենակ ասա: Գիշերակացի խնդիրը թող խնամիս լուծի: Կենտրոն հեռուստաընկերությունն էլ սիրուն ռեպորտաժ կանի, որ Ծառուկյանին սաղ աշխարհում հարգում, սիրում ու մեծարում են»:

Պատկերը փոխվում է:

Նստած է «Ալեքսանդր» հյուրանոցի դիմաց: Նրան ընկերակցում է ՀՀԿ տատին: Հյուրանոցից դուրս է գալիս Քարդաշյանը և ողջագուրվում ՀՀԿ տատիկի հետ: «Ձեր ամուսի՞նն է»: «Չէ հա, Քիմ ջան, ինչ ես ասում, տեղը չբերի՞ր, մեր Հովիկն ա, առաջվա վարչապետ: Ճանաչում ես»: «Օհ, կներեք, ճիշտ եմ չէ հիշում, հայերն էս դեպքի համար ասում են՝ կհարստանաք»: «Այ Քիմ ջան, այ ցավդ տանեմ, հարստանալ պետք չի, հիմա, որ գնում ես էդ անխղճի հետ հանդիպման, միջնորդի, գոնե պոմիդորիս այգիները չպետականացնի, երեխեքիս ձմեռվա հացի խնդիրը լուծեմ»:

Արթնանում է փոստատարի դռան զանգից: «Դուք ունեք հերթական ծանուցագիրը, պահանջում են վերադարձնել հերթական անտառը»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7187 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ