...

ՀՔԾ-ն պետք է քրգործ հարուցի Պապ թագավորի նկատմամբ

ՀՔԾ-ն պետք է քրգործ հարուցի Պապ թագավորի նկատմամբ

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի օգնականը խորհրդարան է բերել Փավստոս Բուզանդի գիրքը, որպեսզի ապացուցվի շեֆի այն խոսքը, թե Պապ թագավորը «գալուբոյ» է եղել:

«ՉԻ». Ահա և վերջապես պատռվեց Պապ թագավորի դիմակը: Եվ դա շնորհիվ Վարդանիկ հնագետ-պատմաբանի, իմաստուն մտավորականի: Ընդհանրապես, Վարդան Ղուկասյանին կարելի է պետական արխիվի տնօրեն նշանակել: Նրա հոգին խորն է, կհանի ու փաստերով կապացուցի, որ թոնդրակյան շարժումը Սորոսն էր ֆինանսավորում, Վարդան Մամիկոնյանը գյումրեցի դյուցազն էր, իսկ Տիգրան Մեծը Կապադովկիան նվաճելու համար սպիտակ «Նիվա» է ստացել:

Այնպես որ, ՀՔԾ-ն Փավստոս Բուզանդի գրածները պետք է ստուգի և եթե հանցակազմի տարրեր գտնի, ապա Պապ թագավորի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցի՝ ուրիշներին այլասերության դրդելու մեղադրանքով: 

Հ.Գ. Հիմիկվանից գրենք, որ մարդիկ մի 1500-2000 տարի հետո իմանան, որ Վարդան Ղուկասյանը «լատենտ գողական» է եղել: Այսինքն, ոչ թե գողական, այլ՝ իրեն սուտի գողականի տեղ դրած: Միգուցե որևէ պատգամավոր մեր գրածն էլ խորհրդարան տանի ու ցույց տա, թե ով է եղել Վարդան Ղուկասյանը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ