...

Մի ուրվական է շրջում Գագիկ Ծառուկյանի կողքին

Մի ուրվական է շրջում Գագիկ Ծառուկյանի կողքին

ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով հանրապետական իշխանությունների հետ կապերին, ասել է.

«Ես 13 տարի քաղաքապետ եմ եղել և ընդհանրապես կուսակցական չեմ եղել, լավ իմանաք բոլորդ, և հանրապետական հանձնաժողովներին, հանրագումարներին, որ մասնակցել եմ, նշանն էլ չեմ խփել ու իրենց խորհրդի նիստերին էլ 2007-ից մինչև 2012 թվականը չեմ մասնակցել, ես միշտ ասել եմ՝ ես հոգեպես կուսակցական չեմ»:

«ՉԻ». Բանն այսպես է եղել: Վարդան Ղուկասյանը մինչև 2017 թվականը եղել է ՀՀԿ անդամ: Բայց միայն՝ հոգեպես: Գնում, մասնակցում էր ՀՀԿ գործկոմի նիստերին: Իրականում դա Վարդան Ղուկասյանը չէր, այլ նրա հոգին:

Հարցրեք այսօրվա հանրապետականներին, նրանք կհաստատեն. Վարդան Ղուկասյանին ՀՀԿ-ի նիստերին, համագումարներին չեն տեսել: Որտեղի՞ց տեսնեին, եթե հոգին էր աթոռին նստած: «Ուրվականը» ֆիլմի Սեմ Ուիթի պես: Ու Սեմ Ուիթի պես կարողանում էր իրեր շարժել, բիզնես ծավալել, դղյակներ և օբյեկտներ կառուցել, ռազբորկաների մասնակցել: Ու միշտ չոր է դուրս եկել: Ոստիկանությունը նրա մասնակցությամբ քրեական գործերը որ քննում էր, հետո ստիպված կարճում էին, քանի որ չէին կարողանում ապացուցել, որ Վարդան Ղուկասյանը ֆիզիկապես հանցանքի վայրում է եղել կամ նրա մասնակցությամբ է ինչ-որ կոռուպցիոն գործարք իրականացվել:

Իսկ հիմա Վարդան Ղուկասյանի հոգին սավառնում է ԲՀԿ-ի շրջանակներում: Հոգեպես կանգնած է Գագիկ Ծառուկյանի կողքին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1275 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ