...

Ապագայի մտորումներ զուգարանի շուրջ

Ապագայի մտորումներ զուգարանի շուրջ

«Թող ինքը գնա նայի «Ցայգ» հեռուստաընկերությունը, որ 10 կոպեկով մայրը սեփականաշնորհել է: Հլը գնացեք տեսեք՝ կենտրոնական հրապարակի այդ ամբողջ հատվածն ո՞ւմ է պատկանում, իր ընտանիքին: Ինքը թող իր դարդը լացի, որ եկել է մարզպետ, Գյումրիում դեռ մի զուգարան չի կառուցել»,- 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Շիրակի ՔՊ-ական մարզպետ Նազելի Բաղդասարյանի հայտարարություններին։ Վերջինս Գյումրու քաղաքապետարանում հրավիրած խորհրդակցության ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև Գյումրու կենտրոնական զբոսայգին՝ «Գորկու սադ»-ն «ազատագրելու»-ն, խոսել էր նաև Սայաթ-Նովա փողոցի հատվածում գտնվող զբոսայգում ընթացող ապօրինի շինարարությունից։ Մարզպետի հայտարարության հասցեատերը, ըստ էության, Վարդան Ղուկասյանն է։ 

Դե հիմա մարզպետ աղջիկ է, մի հեռուստաընկերությունն ի՞նչ է, որ մորը բաժին չհանի, կամ էլ կենտրոնական հրապարակի «անտեր» հատվածները մեջ-մեջ չանի։ Բա իշխանության ընձեռած հնարավորությունները ձեռքից հո բաց չի՞ թողնելու, որ Վարդան Ղուկասյանն էլ մտքում ծիծաղի մարզպետուհու վրա։ Ինչ վերաբերում է զուգարանի կառուցմանը, ապա տեղին նկատողություն է։ Բայց դեռ շուտ է։ Սկզբում կապիտալի նախնական կուտակման փուլը պիտի անցնի։ Հետո կապիտալը պիտի ամրացնի ու այն ծառայեցնի նոր կապիտալ ձեռք բերելուն։ Որ ամեն ինչ լավ ընթանա, բզինեսն էլ ծաղկի, հարազատներն էլ «դզվեն», նոր զուգարան կառուցելու գաղափարը կարթնանա։ Հենց արթնացավ՝ զուգարան կունենանք։ Բացմանն էլ գործադիրին կկանչեն՝ լենտը կտրելու։ Պատգամավորներից Սուքիասյան Խաչիկին ու Քոչարյան Անդոյին էլ որ չմոռանան՝ սուպեր միջոցառում կստացվի։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ