...

Վարդան Ղուկասյանը դաս է տալիս. տեղ հասանք

Վարդան Ղուկասյանը դաս է տալիս. տեղ հասանք

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետական համակարգում դավաճաններ կան, ասել է. «Եթե պետական համակարգում դավաճան կա և վարչապետի մեկ ստորագրությամբ պետք է ազատվի աշխատանքից կամ բանտում հայտնվի, և եթե այսօր ասում ենք և հստակ գործողություն չենք իրականացնում, դա էլ այդքան լավ չի: Եթե մի տեղ տեսնում ենք, որ դավաճան կա, նման մարդկանց գնդակահարել են կամ ցմահ են պատժել: Եթե այդպիսի մարդիկ կան, անպայման պետք է պատժել»:

«ՉԻ». Այս ո՞ւր հասանք: Վարդան Ղուկասյանը վարչապետին խորհուրդներ է տալիս ու ճիշտ խորհուրդներ է տալիս: Դպրոցականի մակարդակով պարզ ու մատչելի խորհուրդներ են:

Իսկապես, եթե երկրի ղեկավարը հայտարարում է պետական համակարգում դավաճանների առկայության մասին, նշանակում է, ինքը փաստեր ունի, դա էլ իր հերթին նշանակում է, որ իր հայտարարությունից 5 րոպե անց ինչ-որ պաշտոնյաների պետք է ձերբակալեն ու պետական դավաճանության մեղադրանք ներկայացնեն:

Բայց ոնց որ թե ոչ մեկին չեն ձերբակալում: Ընդհակառակը. մի բան էլ իրար հետևից գրեթե դավաճանության մեղադրանքով ձերբակալված անձանց են ազատ արձակում, քրեական գործեր կարճում: Այսինքն, վարչապետը ինքն իրեն հակասում է: Նա մի բան է ասում, մենք՝ այլ բան տեսնում: Ու այնքան ակնհայտ է այդ հակասությունը, որ շուտով ոչ թե Վարդան Ղուկասյանը, այլ՝ ՀՀԿ-ի տատին ու ՀՀՇ-ի Գևորիկն էլ դա կնկատեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2079 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ