...

Իմպիչմենտի գործիքն էլ փչացրեք

Իմպիչմենտի գործիքն էլ փչացրեք

«Խորհրդարանի գործունեության մասին դեռ խորհրդարանում եղած ժամանակ ավելի կոշտ ձևակերպումներ ենք տվել, դրանից հետո մեր գնահատականներում այս խորհրդարանի իշխանական հատվածի որակի մասին ոչինչ չի փոխվել։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք ունենք մեկ գործիք, այն է՝ իմպիչմենտի պրոցես սկսել, և ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք այդ գործիքը չօգտագործել»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու հայտարարությանը (News.am):

Վատ է, որ ընդդիմության գնահատականներում ոչինչ չի փոխվել, և խոսքն այստեղ նրանց՝ իշխանականների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին չէ։ Խոսքը իրենց իսկ գործունեությանը տրված սեփական գնահատականների մասին է։ Մի հատ դաշինքի էվոլյուցիան կարճ հիշեցնենք։ 

Սկզբում «Հայաստան» դաշինքին թվաց, թե իրենք մեծամասնություն են ունենալու ԱԺ-ում։ Չունեցան, բայց 20 տոկոսի գայթակղությանը չդիմացան։ Հետո խորհրդարանական ուժեղ ընդդիմության խոստումով եկան։ Այս միֆն էլ կոտրվեց․ ով ասես՝ ԱԺ-ում ծեծի ենթարկեց այս դաշինքի անդամներին, ընդ որում՝ ղեկավարներին ու կարկառուններին։ Օրումեջ ծեծվում էին, վերջը հոգնեցին ծեծ ուտելուց, որոշեցին գոռգոռալ, սրան-նրան դուելի հրավիրել։ Դա էլ չաշխատեց։ Մնաց փողոցը։ Այն, ինչ եղավ փողոցում, շատ հուզիչ էր։ Չխորանանք։ Հիմա էլ ոչ միայն իրենք իրենց գործունեության մասին հետևություններ չեն արել, մի բան էլ ասում են՝ գնանք իմպիչմենտի գործիքն էլ կիրառենք։ Այսինքն՝ գնանք էդ գաղափարն էլ վերջնականապես փչացնենք, մինչև հետո մի ուրիշ փչացնելու բան կգտնենք։ 

Գոհար Վեզիրյան

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2048 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ