...

Ամռանը կտժժանք, աշնանը կպայքարենք

Ամռանը կտժժանք, աշնանը կպայքարենք

«Հայաստան» դաշինքը, որ դավաճան է հռչակել իշխանությանը և զուգահեռաբար էլ դավաճաններ է փնտրում իր մերձավոր միջավայրում ու դաշնակից քաղաքական ուժերի շարքերում, արձակուրդում է։ Ճիշտ է, արձակուրդային ռեժիմում էլ հասցնում է քաղաքական հայտարարություններ անել՝ մտահոգվել Արցախին տրված վերջնաժամկետներով, միասնության կոչեր անել, բայց դաշինքի անդամները զուգահեռաբար շարունակում են վայելել ամառը։  

Օրինակ՝ «Հայաստան» դաշինքի առանցքային դեմքերից մեկին՝ Վահե Հակոբյանին, տեսել են Իտալիայի փողոցներում շրջելիս, նույն դաշինքից որոշ տիկնայք էլ նախընտրել են ընտանեկան հանգիստը Հունաստանում անցկացնել։ Շատ են աշխատել, թող հանգստանան, վերջին հաշվով ամեն մեկն էլ ունի հանգստի իրավունք: Պարզապես այն պաթոսը, որով նրանք պայքարում էին փողոցներում, մի քիչ այլ բան էր ենթադրում։ Չնայած՝ երևի շատերը ենթագիտակցորեն տրվել են Աննա Հակոբյանի հայտնի քարոզչական խայծին՝ կյանքը շարունակվում է և պետք է ապրել, իսկ ձև բռնելու ժամանակ դեռ կունենան: Վերջին հաշվով, աշնանային նստաշրջանը սարերի հետևում չէ։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   730 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ