...

Մինչև քոքը մաշվելու փուլում են

Մինչև քոքը մաշվելու փուլում են

«Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: Խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաև «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու․ այս մասին տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավելելով, որ այս պահին «Հայաստան» դաշինքի դաշնակցական թևն է միայն, որ միասնաբար ու միանգամից ներկայացրել է դաշինքում ընդգրկված բոլոր դաշնակցականների դիմումները: 

Չեն կողմնորոշվում՝ ինչ անեն։ Մի օր հայտարարում են, թե սեփական օրակարգով են վերադառնալու ԱԺ և իմպիչմենտի գործընթաց են սկսելու։ Հաջորդ օրը մանրամասնում են, թե փորձելու են ՔՊ խմբակցության անդամների շրջանակներում աշխատանք տանել և նրանց «վերբովկա» անելով հասնել հաջողության։ Հիմա էլ մտածում են մանդատները վայր դնելու մասին։ Ավելին՝ կոնկրետ ՀՅԴ-ականները գործի են անցնում՝ ներկայացնելով միասնական ցուցակներ։ Խմբակցության մի մասն էլ դեռ լռություն է պահպանում։ Ամենայն հավանականությամբ՝ ընդհանուր հայտարարի չեն գալիս մանդատները վայր դնելու մասով։ Որովհետև բազմաթիվ թևեր կան «Հայաստան» խմբակցությունում՝ ամեն մեկն իր անհատական խաղով տարված։ Մի խոսքով՝ ներսում մինչև քոքը մաշվելու փուլում են, դրսում դիմադրում են՝ ում կամ ինչին, իրենք էլ չգիտեն։

Գոհար Վեզիրյան  

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1121 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ