...

Ինչ-որ մեկն էլ ձեզ կարող է արյունլվա անել

Ինչ-որ մեկն էլ ձեզ կարող է արյունլվա անել

«Մենք սրանց հեռացնելու ենք Հայաստանից. դա լինելու է արյունոտ ճանապարհ, չեմ ուզում ձեզ խաբել»:

Խոստովանության հեղինակը ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն է:

«ՉԻ». Ինչ խոսք, տիկնոջ խոստովանությունը գովելի է, բայց խորհուրդ ենք տալիս շտապել: 5 ամիս է, ինչ հեռացնում եք, բայց հրավիրված ցուցարարներին լահմաջո ու պիցցա գնելու համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց բացի ոչնչի չհասաք: Հիմա 3 ամսից ընտրություն է, հանկարծ ժողովուրդը կրկին չհիասթափվի օդի մեջ տված ձեր խոստումներից: Չստացվի, որ ինչքան նոր ատոմակայան ու գազամուղ էիք կառուցում, նույնքան էլ իշխանափոխություն եք իրականացնում:

Հանրապետականներն ի վիճակի չեն դասեր քաղել իրենց սխալներից: Հասարակությանը անվանեցին ժեխ, բոմժ և այլն, արդյունքում չկարողացան մարդ հավաքել հրապարակներում: Հիմա էլ նույն հասարակությանը վախեցրեք արյունով, տեսնենք՝ քանի հոգի կգա ձեր հետևից:

Իսկ ընդհանրապես, նման հայտարարություններից հետո տիկին Մարգարիտը պետք է պատրաստ լինի, որ ինչ-որ մեկն էլ իրեն կարող է փողոցում արյունլվա անի: Իհարկե, զուտ քաղաքական դրդապատճառներով՝ հաշվի առնելով իրենց իշխանության տասնամյա հետագիծը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ