...

Շի-նա-նայ-դա-օպա, շի-նա-շի-նա-նայ

Շի-նա-նայ-դա-օպա, շի-նա-շի-նա-նայ

ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը ՀՀԿ համագումարում իր ելույթի ժամանակ ասել է. «Հանրապետականը կգա ու էդ շինողներին չասեմ, թե ինչ է անելու»:

«ՉԻ». Այ մարդ, գոնե էս ասողը արական սեռի ներկայացուցիչ լիներ: Մարգարիտ Եսայանը ո՞նց է այսօրվա շինողներին՝ չասենք, թե ինչ անելու: Մի քիչ լավ չենք պատկերացնում: Երևի մեծացել ենք:

Բայց մի բան հուսադրում է. որ Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի: Աչքդ որ կողմ թեքում ես, շինում են: Մի մասն էլ շինթույլտվության համար է պայքարում: Ու էս բոլոր շինողները՝ նախկին, ներկա և ապագա, ամեն ինչ արել են ու անում են, որ Հայաստանին շինեն: Շատ կառուցողական քաղաքական դաշտ է:

Այնպես որ, այսօրվա իշխանություններն ու ընդդիմությունը ճիշտ կանեն, որ Հայաստանի օրհներգը փոխեն, տեղը դնեն «Նանայի» «Ֆաինա» երգը: Դա ավելի է համապատասխանում ներկայիս իրականությանը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   820 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ