...

Աստղերը հուշում են. Մարգարիտ Եսայան

Աստղերը հուշում են. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայան. Կենդանակերպի նշանը՝ Օրանբութան:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դավադիր իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը վարկի մարման օրն է, Միշիկը հեռախոսը չի վերցնի, դեպրեսիա, խուճապ:

Երեքշաբթի կհայտարարեք, որ պատահական չէր, որ սկզբից ազգանունն եք փոխել, հետո մտել ՀՀԿ, ոչ թե՝ հակառակը:

Չորեքշաբթի օրը կայցելեք «Հայրենիք» հիմնադրամ. երեկոյան՝ վարկի մարում, բարձր տրամադրություն:

Հինգշաբթի օրը կպնդեք, թե պատահական չէր, որ երբ Քոչարյանին բաց թողեցին, կորոնավիրուսի տարածման տեմպերը թուլացան:

Ուրբաթ օրը հայ-ադրբեջանական սահմանում հարաբերական անդորրը կխաթարի ձեր անդորրը: Երեկոյան՝ վալերիանկա, կատաղության նոպաներ:

Շաբաթ և կիրակի զբաղվեք տնային գործերով, ադրբեջանական լրատվամիջոցները գրելու բան չեն ունենա: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1812 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ