...

Խաղամոլի էությունը ստիպում է ևս մեկ անգամ փորձել բախտը

Խաղամոլի էությունը ստիպում է ևս մեկ անգամ փորձել բախտը

«Ես հասկանում եմ՝ ինչու խառնվեցին իրար, որովհետև իրենք հասկանում են, որ իրենց քաղաքական «մահապատիժը» շատ խիստ է լինելու: Որևէ մեկն այդքան չկա, որ հանկարծ վեր կենա և Սերժ Սարգսյանի այս հուզումնառատ, էմոցիոնալ, հայրական, գերագույն գլխավոր հրամանատարին հարիր ջերմությունը, որով ինքը խոսեց ապրիլյան պատերազմի մասին, հանկարծ փորձեն սրա մասին ինչ-որ բաներ ասել․ կստանան իրենք իրենց քթին, որովհետև արդարացի չէ: Այդպես անելով՝ խլել են իշխանությունը, բայց էլ չեն կարող առաջ գնալ: Տղերք ջան, խելոք նստեք և լսեք՝ ինչ է ասում Սերժ Սարգսյանը, և սրտատրոփ ու ահը սրտներումդ սպասեք, թե դեռ ինչ է ասելու ասուլիսի ժամանակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«ՉԻ». Տպավորություն է, որ տիկինը վերջին երկու տարիներին բացակայել է Հայաստանից: Երկու տարի առաջ ամբողջ ժողովուրդը դուրս եկավ և ասաց՝ Սերժ Սարգսյան, այլևս երբեք հանդես չգաս իբրև գերագույն գլխավոր հրամանատար, որովհետև այդ կարգավիճակում միայն պարտություններ ու ձախողումներ ես գրանցել: Ժողովուրդն այնքան ուժգին հարվածեց Սերժ Սարգսյանի քթին, որ երկու տարի է՝ ուշքի չի գալիս և միայն վերջերս սկսեց ինչ-որ խոսքեր արտաբերել:

Հանրապետականները որևէ դաս չքաղեցին իրենց ձախողումից: Ի՞նչ է նշանակում՝ խլեցին իշխանությունը: Մարգոյին և մնացածին թվում էր, թե Սերժ Սարգսյանը էժանով սեփանականաշնորհել էր իշխանությունը, և այն այլևս սեփականության իրավունքով պատկանում է իրեն, ինչը ենթադրում է, որ ինքն էլ իր հերթին վարձակալությամբ կարող է այս կամ այն կտորը տալ Մարգոյին կամ մեկ ուրիշ հանրապետականի:

Եթե Սերժ Սարգսյանը իրեն մի փոքր հարգեր, կհասկանար, որ «Նիկոլը ճիշտ է, ես սխալ» արտահայտությունից հետո ինքը ճիշտ կանի երբեք այլևս չխառնվի քաղաքական գործընթացներին: Բայց քանի որ էությամբ խաղամոլ է, որոշել է ևս մեկ անգամ փորձել բախտը: Այս անգամ Բաղրամյան 26-ի փոխարեն թերևս խաղադրույք կատարի փեսայի ամառանոցի վրա: Այնքան ոգևորվի, որ իշխանությունը ստիպված լինի ականջալուր լինել հանրության պահանջին, և ամառանոցը փոխարինվի որևէ այլ հիմնարկով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ