...

Իշխանությունները Իշխանին իշխանազրկեցին

Իշխանությունները Իշխանին իշխանազրկեցին

Ազգային ժողովը 66 կողմ, 0 դեմ համամասնությամբ ընդունեց որոշում, ըստ որի՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Իշխան Սաղաթելյանը հեռացվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«ՉԻ». Մենք ենթադրում ենք, որ իշխանությունները Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահության աթոռին հասնելու այլընտրանքային ճանապարհ կառաջարկեն:

Որովհետև այդ պաշտոնները՝ ըստ օրենքի, քվոտայով ընդդիմությանն են հասնում: Վստահաբար, ընդդիմությունից ոչ ոք չի համաձայնի զբաղեցնել իրենց գործընկերոջ՝ թափուր մնացած պաշտոնը: Իսկ դա էլ նշանակում է խորհրդարանի աշխատանքների ջրիկացում (յանի մինչև հիմա ջրիկ չէին): 

Ուրեմն, պետք է ձևավորվի ճանապարհային քարտեզ, իսկ մեր իշխանությունները ճանապարհային քարտեզների գելեր են, քայլ առ քայլ Իշխան Սաղաթելյանին նորից կվերադարձնեն իր տեղը: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2526 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ