...

Իսկ դու պատրաստ ե՞ս զոհվել

Իսկ դու պատրաստ ե՞ս զոհվել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել է. «Մենք հիմա պատրասվում ենք գնալ խաղաղության օրակարգով՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ չենք կարող ունենալ ազատ ու երջանիկ Հայաստան, քանի դեռ վերջին հայը պատրաստ չէ զոհվել հանուն հայրենիքի»:

ՉԻ.- Մալադեց: Զգացվում է, որ փոքր ժամանակ դաշնակների «Մահ կամ ազատություն» կարգախոսի տակ է ընկել:

Այդ կարգախոսի ներքո մի անգամ հանուն հայրենիքի կորցրեցինք հայրենիքի մեծ մասը: Բան չի մնացել, բոլորս զոհվենք, կարևորը զոհվենք այն մտայնությամբ, որ պատրաստ ենք եղել զոհվել:

Ազատ ու երջանիկ Հայաստան ունենալու համար նախևառաջ ադեկվատ, սթափ մտածող իշխանություն է պետք, ոչ թե՝ աննախադեպ լայվերով հանրությանը կերակրող արկածախնդիրներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ