...

Իսկ «գաղափարների իրականացման» հոդված չկա՞

Իսկ «գաղափարների իրականացման» հոդված չկա՞

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը հայտարարել է, թե ինքը ոչ թիմ է փոխել, ոչ ճամբար, իսկ Նիկոլ Փաշինյանի կողքին է, որովհետև վերջինս Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից առանձնացել է ընդամենը նրանով, որ «իր ծրագրերի, քաղաքական գաղափարների իրականացման ճանապարհը գտել է էս ձևով ու ստացել է հնարավորություն էդ գաղափարներն իրականացնելու»։

«ՉԻ»․ Փաստորեն՝ ըստ Վահագն Խաչատրյանի, այն աղետը, որ Նիկոլ Փաշինյանը երեքուկես տարում բերեց հայ ժողովրդի գլխին, կոչվում է «ծրագրերի և գաղափարների իրականացում»։ Չէ, մեծ հաշվով՝ ճիշտ է ասում, բայց ո՞ւմ ծրագրերի և գաղափարների։ Կարդում ենք, օրինակ, Իլհամ Ալիևի նախընտրական ծրագիրը, և՝ խնդրեմ։ «Օկուպացված յոթ շրջանների վերադարձ, Զանգեզուրի միջանցքի բացում, Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառում»։ Մեծ մասն արդեն կատարվել է, փոքր մասն ընթացքի մեջ է։ Իսկ Վահագն Խաչատրյանը, չէ, թիմ ու ճամբար չի փոխել։ Էս ի՞նչ եք ասում։ Պարզապես սկզբում հաղթանակը կերտածների թիմում էր, հետո՝ պարտության «մոդերատորների»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ