...

Իսկ ինքը հեչ կապ չունի, իր համար նստած՝ «պրիմուս էր նորոգում»

Իսկ ինքը հեչ կապ չունի, իր համար նստած՝ «պրիմուս էր նորոգում»

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Լևոն Մարտիրոսյանը հայտարարել է, թե «մենք Ադրբեջանի հետ մրցել ենք, թե մեզնից ով է ավելի Ադրբեջան, ով է ավելի կոռումպացված, ով է ավելի ավտորիտար․․․ մենք շանս ունեինք հաղթելու, եթե լինեինք ժողովրդավար», ապա ավելացրել, թե «մենք վերջին 30 տարում սխալ ուղղությամբ ենք գնացել, դրա համար էլ կորցրել ենք Արցախը»։ 

Ահա այդպես։ Մարդը 2007-ին սեփական կուսակցություն է հիմնում ու մասնակցում խորհրդարանական ընտրություններին, ձախողվելուց հետո՝ դառնում մարտի 1-ով նախագահ դարձած Սերժ Սարգսյանի օգնականը, հետո պատգամավոր դառնում ՀՀԿ ցուցակով, պատգամավորական գործունեության ամենահիշարժան դրվագը լինում է այն, որ գործուղվում է Գորիս՝ պարզելու համար, թե իսկապե՞ս Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան», ոչ մի կապ չունի իր իսկ տան բակում կատարված սպանության հետ, վերադառնում է ու եղբոր՝ հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի ոճով զեկուցում, թե «Рафик ни в чем не виноват», «Լիսկան» անմեղության մարմնացում է, հետո նշանակվում Կանադայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի օրոք ահագին ժամանակ պաշտոնավարում, վերջում էլ ներկայանում որպես ժողովրդավարության աննկուն մարտիկ ու ամեն ինչի համար մեղադրում «Հայաստանի բոլոր իշխանություններին»։

Համաձայնվեք՝ տիպիկ հայ քաղաքական գործչի անցած ճանապարհ է։ Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ է առ այսօր դուրս մնացել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   363 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ