...

Լիսկա, դու սուս

Լիսկա, դու սուս

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։

Սիրելի՛ սյունեցիներ

Հաշվի առնելով ճակատագրական և վճռորոշ պահը Լեռնահայաստանի հետագա գոյատևման համատեքստում, կոչ եմ անում պայքարել սեփական արժանապատվության համար և չթողնել դավաճաններին ոտք դնել մեր սուրբ հողում։ Եվ ուրեմն Դավիթ բեկյան ուխտով և նժդեհյան ոգով շարունակենք մեր պայքարը»։

«ՉԻ». Լրիվ հասկանալի է, երբ շարքային սյունիքցին է դեմ, որ Նիկոլ Փաշինյանն այցելի Սյունիք: Հասկանալի է նրանց վրդովմունքը և Փաշինյանի հետ հարաբերվելու ցանկության բացակայությունը:

Բայց Լիսկայի ռազմահայրենասիրական պոռթկումները հեգնանքից ու զզվանքից բացի ուրիշ զգացումներ չեն կարող առաջացնել:

Պաթոսախեղդ անելու փոխարեն գայիք Հայաստան և անձամբ փորձեիք խոչընդոտել դավաճանների մուտքը Սյունիք:

Նժդեհի ու Դավիթ Բեկի անունը տալուց առաջ ձեզ հաշիվ տվե՞լ եք, թե նրանք ինչ կանեին ձեզ հետ, եթե նրանց ժամանակակիցը լինեիք: Նժդեհը քանի րոպե կհանդուրժեր, որ ձեր խելքի ու արարմունքի տերը լիներ Լեռնահայաստանի մարզպետը:

Ձեզ և ձեզանից հետո մարզպետ աշխատած տարատեսակ վահեհակոբյանների պատճառով էր, որ 2018 թվականին Սյունիքը նույնպես մերժեց նախկինների կառավարումը և նետվեց Փաշինյանի գիրկը: Այնպես որ, գոնե հիմա մեջ մի ընկեք, ժողովուրդը թող ինքը հասկանա, թե ինչ է ուզում՝ առանց վախենալու, որ ներկային մերժելու դեպքում կարող է ձեր հոգեդարձի պատճառը դառնալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1031 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ