...

Հայտնաբերեք ու համոզեք, որ «էժանով» ինքնակամ ներկայանա

Հայտնաբերեք ու համոզեք, որ «էժանով» ինքնակամ ներկայանա

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Գորիսում մեկ օրվա ընթացքում միանգամից երեք անգամ աչքի է ընկել։ Նախ հայհոյել է մի կնոջ, ապա կռվել բանջարեղեն վաճառող ինչ-որ տղայի հետ, իսկ ավելի ուշ՝ կրակել 46-ամյա մի քաղաքացու վրա ու վիրավորել։

Ականատեսներն ամենայն մանրամասնությամբ նկարագրել են միջադեպերն ու տվել դրանց մասնակիցների անունները, ավելին՝ պատմել են, որ նույն օրը երեկոյան Տիգրանը գնացել է Գորիսի ոստիկանություն, հայհոյել նրանց, սպառնացել ու հանգիստ հեռացել, իսկ ահա Քննչական կոմիտեից հայտնել են, թե «առկա են տվյալներ կատարվածին Տիգրան Խաչատրյանի առնչության վերաբերյալ, որոնք այս պահին վարույթի շրջանակում ստուգվում են»։ Այսինքն, ստուգում են՝ իրենց հայհոյողն ու սպառնացողն իսկապե՞ս նա է եղել, թե՞ ոչ։ Այ, հենց որ ստուգեն-վերջացնեն՝ կփորձեն նաև «հայտնաբերել»։ Բայց՝ առանց շտապելու, որովհետև մարդ ես, գուցե առողջական խնդիրներ ունի և ցանկանում է բուժվել Ֆրանսիայում՝ հոր կողքին։

Ի դեպ՝ գորիսեցիներն ասել են նաև, որ Սուրիկ Խաչատրյանի որդին իրեն այդպես է պահում, որովհետև «Լիսկայի թիմը» հիմա էլ Փաշինյանի համար է աշխատում։ Բայց սա արդեն բացահայտ զրպարտություն է, և այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Տիգրան Սուրենիչը որևէ մեկի վրա չի թքել, ընդամենը հայհոյել ու կրակել է, իսկ դա արդեն քաղաքական լուրջ տարաձայնությունների ապացույց է։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ