...

Իսկ ո՞վ էր նրան գործուղել Դուբայ

Իսկ ո՞վ էր նրան գործուղել Դուբայ

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի սուտը բացահայտելու նպատակով Նիկոլ Փաշինյանի «Տիկ-Տոկի» էջում հրապարակվել է մի հատված WhatsApp-ով իրականացված նամակագրությունից, որտեղ նա պաշտպանության նախարարին գրել է «ո՞ւր եք, անպատասխանատու բան ստացվեց», և այլն։

Տարօրինակը նույնիսկ այն չէ, որ ռազմական գործողությունների թեժ պահին վարչապետը պաշտպանության նախարարի հետ կապվում ու ինչ-որ հարցեր է տալիս WhatsApp-ով։ Շատ ավելի զարհուրելի է, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող պետության ղեկավարը չգիտի, թե «ո՞ւր է» պաշտպանության ղեկավարը։ Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ Նիկոլ Փաշինյանը մոռացել էր, որ հենց ինքն է նրան գործուղել Դուբայ, կամ էլ՝ նախարարն ինքնակամ էր մեկնել գործուղման։ Երկու դեպքում էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, «չէր կարելի հանդուրժել, որ նման վարչապետը կես ժամ անգամ մնա իր պաշտոնում»։ 

Բայց նա ոչ միայն մնացել է, այլև հրապարակում է ակնհայտորեն պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Չնայած՝ իրավապահներն այս դեպքում նույնպես հաստատ «հանցակազմ չեն տեսնի»։ Եթե տարածքային կորուստների դեպքում չեն տեսել, «Տիկ-Տոկի» հրապարակումն ի՞նչ է, որ տեսնեն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   308 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ