...

Ո՞նց, ապ

Ո՞նց, ապ

Սոցիալական ցանցերը հայերն են ստեղծել, դա հայտնի փաստ է:

Բա, որ Նիկոլ Փաշինյանը նամակ էր գրում Դուբայում գտնվող Արշակ Կարապետյանին, գրում էր. «Ոնց ա՞ վիճակը, ապ»: ՊՆ նախարարն էլ պատասխանում էր. «Սաղ լավ ա»: Նիկոլ Փաշինյանը նորից էր ճշտում. «Ո՞նց, ապ»: Սա ասում էր. սաղ նորմալ է, նա էլ նորից հարցնում էր. «Ո՞նց, ապ»:

Այդպես առաջացավ Wats app սոցիալական ցանցը: 

Որ Նիկոլ Փաշինյանը նամակներ էր գրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբ, ճշտում, թե ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Շտաբից էլ պատասխանում էին. «Վա՜յ, ծանր է մեր բեռը»: Հետո վարչապետը նորից պահանջում էր զեկուցել իրավիճակի մասին, ԳՇ-ից գրում էին. «Վա՜յ, մեր բեռը»: Գրագրության վերջում ԳՇ-ն արդեն պարզապես գրում էր. «Վա՜յ, բեռը»:

Այդպես առաջացավ Viber սոցիալական ցանցը:

Որ Նիկոլ Փաշինյանը հեռագիր էր ուղարկում Ալեն Սիմոնյանին, այդպես առաջացավ Telegram սոցիալական ցանցը: 

Հեռագրում վարչապետը ԱԺ նախագահին գրում էր. «Իջի մայլ, մի քիչ զբոսնենք»: Ու պարբերաբար գրում էր. «Իջի մայլ»: 

Այդպես առաջացավ Gmail-ը: 

Առաջիկա ասուլիսում վարչապետը կներկայացնի սոցիալական ցանցերում իրենց վատ պահած պաշտոնյաների նամակագրությունների հերթական փաթեթը: Տեսնենք՝ պետական նշանակության զրույցների համար ինչ սոցցանցեր է հնարել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   435 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ