...

Ջհանգիրյանի տեղն է խոսում

Ջհանգիրյանի տեղն է խոսում

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Ռուբեն Վարդազարյան- Գագիկ Ջհանգիրյան գաղտնի ձայնագրությանը, ասել է. «Պարոն Ջհանգիրյանը Վանեցյանին համեմատում է Ռոբերտ Քոչարյանի հետ և իր համար նախապատվելի է Վանեցյանը: Բայց, եթե առիթը լինի, բնական է, որ չի գնալու կանգնի Վանեցյանի կողքին»:

«ՉԻ». Այդպես վստահ մի ասեք: Մեր քաղաքական կյանքում ամեն ինչ հնարավոր է: Օրինակ՝ մարդ գիտենք, որ նախկինում դաշնակ է եղել, հետո գնացել, կանգնել է Նիկոլ Փաշինյանի կողքին:

Եվ ընդհակառակը՝ մարդ կա, որի համար նախապատվելի էր Նիկոլ Փաշինյանը, բայց հետո գնացել, կանգնել է Ռոբերտ Քոչարյանի կողքին: Կարևորը՝ առիթ լինի:

Եվ հետո՝ ինչի՞ եք Ջհանգիրյանի փոխարեն խոսում: Ասում է՝ առիթը լինի, կգնամ, կկանգնեմ Վանեցյանի կողքին (Արթուր Ղազինյանի կողքին կանգնելու տարբերակը դուրս եկավ, քանի որ Ղազինյանը մանդատը վայր չդրեց), Հովիկ Աղազարյանն ասում է՝ չէ, չի գնա: Ի՞նչ գիտես: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1862 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ