...

Ժառանգություն

Ժառանգություն

ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ

Երբ մենք բարբարոս էինք, իսկ Հունաստանը գիտեր նիզակից ու մարդուց վաշտ կապելու շատ մեծ գաղտնիքը` ինչպես մատներից են բռունցք կապում,- ասում է հույն պատմաբանը,- Հունաստանը չէր ուզում մեզ այդպես վայրենի թողնել, որովհետև ուժեղները միշտ և ամենուր են տառապում իրենց բարի մտադրություններից, և ահա հունական քառակուսի փաղանգը եկավ ու տրորելով անցավ հայերի աշխարհը արևմուտքից հայոց արևելք և արևելքից հյուսիս և հյուսիսից հարավ և ճամբար խփեց Մշո կապույտ դաշտում: Դա զորավարժության պես հեշտ եղավ, քանի որ վաշտի դեմ վաշտ և բաբանի դեմ պարիսպ չկար: Եվ մեր կավը դեռ թրծված չէր և մեր պղինձը և բրոնզը դեռ առանձին էին, որովհետև մեր թրծողները կավ էին հունցում և կոփողները սուր էին կռում մեծ Պարսկաստանի համար: 

* * * 

Նապոլեոնի գործերը հաջող գնային - Ռուսաստանը նրա նպատակը չէր, Կովկասով իջնելու էր Հնդկաստան` ճանապարհին կործանելով օսմանյան կայսրությունը, ստեղծելով Հայոց թագավորություն: Եվ ասելու էր իր բանակի հայ զորավար Իոակին Մյուրատին` Հովակիմ Մուրադյանին. «Ստացիր, Մյուրատ, քո կործանված հայրենիքը»: Միայն թե Նապոլեոնի գործերը Բորոդինոյում ձախողվեցին, որոշ ուսումնասիրողների կարծիքով` հարբուխի պատճառով: Միամի~տ, սիրելի~, թո~ւյլ, հավատավոր: 

Հարկավոր է լավ նայել դիվանագիտության հանրագիտարանը. երևի թե կա քաղաքագիտության հայազգի մի գայլ, որ աչքը աչքին խաբում է ուրիշ գայլերի հանուն, ասենք թե, իր Անգլիայի և երեխայի պես խաբվում հարբուխի առասպելից: 

Հրանտ Մաթևոսյան 

«Թափանցիկ օր», 1965 

«Չորրորդ իշխանություն», թիվ 286, Ապրիլի 15, 2003 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   304 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ